Հաճախ Աստծուն ենք մենք դիմում,
Երբ գտնվում ենք անդունդում:
Իսկ երբ ապրում ենք եւ սիրում,
Նրան շնորհակալ մենք չենք լինում:
Լավ օրերին հաճախ նրան
Մենք մոռանում ենք, ուրանում:
Իսկ երբ կորցնում ենք ամեն բան,
Դեպի նրան ենք մենք ձգտում:
Ինչո՞ւ է միշտ այդպես լինում: