Կյանքը՝ փխրուն մի բյուրեղ,
Մահը՝ մուրճ մի ահեղ:
Կյանքը՝ սիրո հուշարձան,
Մահը՝ խոցված հոգու տապան:
Կյանքը՝ բացվող առավոտ,
Մահը՝ լույսի սառը հոտ:
Կյանքը՝ հույս, հավատ ու սեր,
Մահը՝ սիրով սպանված հույսեր:
Կյանքը՝ սկիզբը իմ մահվան,
Մահը՝ կյանքիս ապագան:
Երկու քույր անբաժան,
Երկուսն էլ այնքան դաժան: